Page images
PDF
EPUB

թանց դաշնակցեալ փռանգական տորմղին խաղաց եւ էառ զկոստանդնուպօլիս յամին 1204:

15. ի ներքոյ նախայիշեալառիւծուդ (9) ի կիսաբոլոր կամարի անդ կանգնեալ կամ չորք ձիք պղնձիք ոսկեզօծք, զորս յառման կոստւսնդնուպօլսոյ բարձին անտի վենետկեցիք, ուր ի Հռովմայ փոխադրեալ էր Թէոդոսի կայսեր. եւ ի Հռովմտարեալ աւանդեն Տրդատայ կամ՝Տիրիթայ Հայոց արքայի ըն ծայ ինքնակալին. իսկ ի Հայս թուի բերեալ ի Տիգրանայ Միջնոյ կամ յԱրտաշիսէ Արշակունւոյ ի ժամանակի արշաւանին իւրեանց յԵլլադա եւ ի կղզիս: Յելս անցելղյ դարու ֆռանգաց տիրեալ վենետկոյ տարան զձիսն ի Բարիզ եւ անտի փոխեցան ի վենա, եւ վերստին դարձուցան ի տեղի իւրեանց , բայց սուղ ինչ կապտեալ ի սարից եւ ի զարդուց :

14. Պետրոս Դորիա առաջնորդ Գենուացւոց, էառ զԳիոճա քաղաք Հուպ ի վենետիկ, եւ յաղերսել վենետկեցոց ի Հաշտութիւն՝ սպառնայր զինու զօրութեամբ մտանել ի վենետիկ եւ սանձ արկանել անսանձ ձիոցն պղնձեաց: Այլ վըիպեցաւ ի յուսոյ եւ ի կենացն միանգամայն. եւ պար. տեալ Գենուացւոց (յամին 1580) անձնատուրք եղեն ի վենետկեցիս :

45. Զայր վատ զանապարծ կամ՝ զապիկար Բանալ Pantalone կոչեն վենետկեցիք, եւ յաճախ յածի այս անուն ի բերանս նոցա առ առակէ եւ նշաւակէ. քերդողս ստուգաբանէ զա նունս ի Բիանդրո-լի-նի Pianta-leone բառից, որ նշանակեն ըստ ձայնին անկողականա, եւ առ միտս, զի վենետկեցոց նշան ազգի եւ դրօշու էր առիւծ, եւ նուաճեալ քաջու թեամբ քաղաքս եւ բերդս բազումս զնոյն նշան ձողաբարձ տնկէին . վասն այնորիկ աաֆոանկ+ կոչեցան:

16. Պատմէ Պլուտարքոս ի վարս Նիկիասայ զԱթենացւոց գե րելոց ի Սիրակուսացւոց երգել ի սփոփանս իւրեանց եւ ղոք գերչացն զտաղս Եւրիպիդեայ, եւ այնու շնորՀս ազաութեան գտանել ի նոցանէ :

ու

17. Օդուկյ, Otway, թատրերգակ անգղիացի, 8. 1651, ք. 1685 որ գրեաց զողբերգութիւնն Ա-ին Վերկ Սպանիացւոց ) : — Ռետգլիֆ, Radcliffe, կին վիպասան անգ ղիացի, * . 1764, մ. 1825. յիշի www վասն վիպասանութեանն կոչեցելոյ Գաղ+ Ո-րով: — Շիլլեր , գերագոյն քերա դողաց Գերմանացւոց, որ գրեաց եւ վիպասանութիւնս եր կուս՝ յորս զվենետկոյ սովորոյթս եւ բարս նկարագրէ, զմին կոչեցեալ Թեբ վենր, եւ զմիւսն Տեսնող կամ Հայ : — Շեքսբիր, գերագոյն ողբերգակ բանաստեղծից Անգղիացւոց . որղյ է եւ Օֆլը կամ Մա-rt* (Սեաւ) ՎԷ*Էկոց ողբերգութիւն նշանաւոր:

18. Շատ սիրեալ եւ ոչ սակաւ ժամանակս եկաց քերդողն ի Վենետիկ, ուր եւ զմասն մի քերդուածոյս գրեաց :

19. Սակայն լաւ եւս լինէր ազնուագոյնս ինչ ընծայել մարդոյ Համբերութեան օրինակս քան զուղտ ապուշ եւ զգայլդի շատիչ:

20. Փրիուլ կամ Ֆրիուլ, երբեմն մարզ վենետկոյ , ամանակից իստրիղյ , այսպէս կոչեցեալ յանուն քաղաքին փորոն Յուլեայ, Forum Juli.

21. Հաետեան բարձունք, Rhætia, ժԱլպեայ լերինս, ի սաՀմանակցութեան Հելուետիոյ, Դիրոլայ եւ Լոմպարտիղյ:

22. Մեդոակոն մեծ ըստ նախնեաց, տյժմ Պրենդա գետ, յանուն Մեդոակեան տոՀմի Հռետի, ոռոգանէ զգաւառս վենետկոյ :

25. Արկուա, Arqua կամ՝ Արկուատոն, Arquato, գիւղ Պա փոնի (Բատուա), յորում՝ եկեաց Պետրարգա բանաստեղծ զյետին ամս կենացն եւ մեռաւ, յ'18 յուլիսի, 1570. եւ թ. ղեալ կայ անդէն ի բացօթեայ շիրմի. եւ պաՀի ցարդ տունն եւ սենեակն եւ կահք սենեկին , որոց յայց ելանեն եկք եւ բնիկք իտալիոյ , իբրեւ յիշատակաց քերդողի եւ տարփած

ծուին լաւրայի զոր երգեացն յաճախ. եւ թարգմանի լաւրա՝ Դափնի :

2յ. փերրարա, Ferrara քաղաք ամուր ի պետութեան Հոովմայ, ԺԳ դարու ժառանգութիւն եղեւ Էստեան տոհմի, որ պայծառացաւն անդ դքսութեան շքով ի ԺԵ եւ ի ԺԶ դարս :

25. Տուն բանտին յորում` արգել Ալփոնսոս Էստեան դուքս զՏորկուատոս Դասող, բանաստեղծ, զոր եւ JJuo guguնեն քննասիրաց. որում` եւ քերդողս անգղիացի յայց ելեալ եւ ժամն ձիգս ասեն եկաց ինմին միայնիկ :

26. Գրոափ անուանի Ճեմարան կամ ժողով գիտնոց իտա լացւոց, որք զմեծն եւ զպանծալի բառարան լեզուին իւրեանց Հրատարակեցին, եւ դատաստան նոցին օրէնք Համարին . բայց խստութեան օրինաց նոցին կամ չՀաւանութեանն յաղթող ասէ քերդողս զԴասսսոյ , նոյնպէս եւ անաչառ բանադատութեան Պուալյի քերդողի գաղղիացւոյ, որ ոչ Հաւանէր՝ ըստ լայոընի՝ թէ յաղթիցէ իտալացին՝ գաղղիա կան Հոմաձայն եւ տաղտուկ տաղաչափութեան. սակայն չափազանց թուի մեղադրութիւնդ, անմարթ է զգօն ական ջաց չզգալ զգերազանց ներդաշնակութիւն իտալական լե զուի եւ չափաբանութեան :

27. Դժոխերգու պուէտն եւ Տուսկեան Հայրն եւ Ծաղկունին՝ նոյն ինքն է Տանդէ Հայր իտալացւոյ քերդողական լեզուի. որ յերիս քերդուածս երգեաց զԴժոխս, զՔաւարան եւ զԱրքայութիւն, եւ զերեսին միանգամայն քերդուածոն կոչեաց Աստուածային խաղալիկ կամ՝ թատր . La divina Commedia. — Ասպետաց գովասանն է Արիոստոյ որ ի դիւցազնական քերդուածն (ալանա մոլինին կամ Դենա 0rlando Furioso, երգէ զկրօնս եւ զարարս արի արանց եւ աս պետաց միջին դարուց . եւ նմանեցուցանէ զնա քերդողս՝ Սկոտայ ( Walter Scott ) գերահռչակ արձակաբան վիպասանի Սկովտացւոյ մերոյ դարուս Հեղինակի . եւ փոխադարձաբար

զՀամազգին իւր կոչէ Արիոստղյ Հիւսիսային, եւ զիտալացին՝ Սկոտ Հարաւային :

28. Զառաջինն յեկեղեցւոջ բենեդիկտեանց թաղեալ կայր մարմին Արիոստոյ ի փերրարա, եւ կիսանդրի ի վերայ շիրա մին երկաթակուռ դափնեձեւ պսակաւ՝ որ շանթահար լեալ երբեմն անկաւ. զայս դեպս յիշէ քերդողս եւ ի չքմեղս կացուցանէ ի կասկածանաց թերահաւատից:

29. Այս տունս եւ որ զկնի սորին՝ ազատ իմն թարգմանութիւն է գերահռչակ չորեքտասանտողեայ նուագի քնարերգակն իտալացւոյ Ֆիլիգայայ, որ ընդ աննմանսն դասի սրտառուչ եւ գեղեցիկ երգոց :

50. Մտերիմ բարեկամն Տուլլեայ կիկերոնի Սերվիոս Սուլպի կիոս , որ նաւելով զննէր զմնացորդս քաղաքացն Ելլադայ:

51. Առնոս գետ, Arnus, Arno. ոռոգանէ զԴոսկանա եւ թափի ի միջերկրական ծով: Ետրուրական Աթենք կոչէ զՓլորենտիա կամ՝ Ֆիորենցա (Ծաղկաւան) մայրաքաղաք Դոսկանայ • որ է երկիր նախնի Ետրուրացւոց եւ Տուսկեանց :

52. Անուանի արձան Աստղկան որ Մեդիկեանն կոչի, մի ի Հրաշակերտից յունական ճարտարութեան Համարեալ. որում` շռայլէ քերդողն գովութեամբ :

33. Հերա, Աթենաս, Անահիտ եւ Աստղիկ դիցուհիք վիճելով վասն գեղց իւրեանց՝ դատաւոր ասեն կացուցին զՀովիւ մի Տրովացի կամ՝ զՊարիս զորդի Պռիամու Տրովացւոցն արքայի, եւ նա զԱստղիկ ասաց լինել գեղեցկագոյն :

34. Այսինքն՝ կապկաբար նմանողի :

55. Անուանի գերեզմանատուն փլորենտիղ :

36. Միքայել- Անգելոս, Միքելանճելոյ ըստ իտալացւոց, մե . ծահանճար անդրիագործ, ճարտարապետ եւ նկարիչ:Ալֆիերի գերագղյն ողբերգակ քերդողաց իտալացւոց :

[ocr errors]

57. Գալիլէոս, Հայր նորոց աստեղաբաշխից, Հեռադիտակին ու շարժմանն երկրի վարդապետող:

[ocr errors]

58. խորագէտ պատմագիր իտալացւոց :

ծնեալ

եւ

59. Գանովա գերագոյն յանդրիագործս նորոց դարուց . ի Բոսսանիոյ փոքու գեղջ Դրեվիզ գաւառի, յամին 1757, անդ թաղեալ, 1822, ի Հոյակապ տաճարին յիւրում` դաստակերտի :

40. Պոգգաչչիոյ, Հայր իտալական արձակ մատենագրութեան։

41. Զի քան զամենայն բարբառս իտալացւոց Տուսկեանն այս ինքն Դոսկանացին քաջ ընտիր եւ Հեշտալուր է :

2. ԶՀոաւենա քաղաք կոչէ յետին ամրոց տկարացեալ ինքնակալութեանն Հռովմայ :

45. Տես զծանօթութիւնն 23 :

44. Անդրիագործութիւն եւ նկարչութիւն :

45. Լիճն Տրասիմենեայ այժմ` կոչեցեալ Լիճ Բերուճիոյ, ի պետութեան Հռովմայ, առ որով Աննիբաղ տարաւ յաղթու թիւն մեծ ի վերայ Հռովմայեցւոց 217 - ամաւ յառաջ քան զթուական փրկչին :

46. Sanguinetto, Սեկո-ինիrո, որ նշանակէ Արիւնիկ :

47. կլիտումնոս գետ Հնոյն Ումբրիոյ . կան աւերակք տաճարի

« PreviousContinue »